23 ապրիլի 2019 - 10:58 AMT
Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 310-ի

Շրի Լանկայում տեղի ունեցած հզոր պայթյունների զոհերի թիվը հասել է 310-ի: Այդ մասին հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Ռուվան Գունասեկարուն: Ապրիլի 23-ին երկրում սգո օր է հայտարարված, գրում է «Վեդոմոստին»:

Պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել:

Պայթյուններից հետո կղզիում արտակարգ դրություն է հայտարարվել: Ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները լրացուցիչ լիազորություններ են ստացել անվտանգությունն ապահովելու համար: Ուժային կառույցներին հանձնարարվել է որքան հնարավոր է արագ գտնել պայթյունների հետ առնչություն ունեցող անձանց: Այժմ 40 ձերբակալված կա, այդ թվում բեռնատարի վարորդը, որի մեքենան, ենթադրաբար, օգտագործել են մահապարտ ահաբեկիչները:

Շրի Լանկայում պայթյունների համար պատասխանատվությունը ստանձնել է «Ջամահաթ աթ Տաուհիդ ալ Վաթանիա» («Ազգային միասնություն») խմբավորումը: