25 ապրիլի 2019 - 13:30 AMT
Պուտինի և Կիմ Չեն Ինի հանդիպումը 3 ժամ է տևել

Վլադիվոստոկում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի առաջին գագաթնաժողովը: Բանակացությունները 3 ժամ են տևել:

Գրեթե 2 ժամ պետությունների ղեկավարներն առանձին են զրուցել: Ըստ Պուտինի, զրույցը «հանգամանալից է ստացվել»: Անդրադարձ է եղել երկկողմ հարաբերություններին, գործակցության հեռանկարներին, ինչպես նաև իրավիճակին Կորեական թերակղզում:

Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսսկի կղզում՝ ՌԴ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի մասնաշենքերից մեկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սա Կիմ Չեն Ինի առաջին այցն է Ռուսաստան: Նա Վլադիվոստոկում կլինի մինչև ապրիլի 26-ի երեկոն: Նրա համար մշակութային ծրագիր են պատրաստել: