30 ապրիլի 2019 - 16:39 AMT
Տավուշում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Ապրիլի 30-ին Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«1987 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում», - գրել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող էր վիրավորվել. նա ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան: