1 մայիսի 2019 - 15:49 AMT
Մեկ ամսում սանավիացիայի ծառայությունից 9 հիվանդ է օգտվել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մեկ ամսում սանավիացիայի ծառայությունից 9 պացիենտ է օգտվել:

«Ամփոփելով սանավիացիայի աշխատանքի առաջին ամիսը, կարող եմ ասել, որ տեղափոխվել է 9 պացիենտ Հայաստանի տարբեր մարզերից», - հայտնել է նախարարը՝ հավելելով, որ միայն ապրիլի 30-ին միանգամից երկու կանչ են իրականացրել՝ Նոյեմբերյան և Վանաձոր քաղաքներից:

Նախարարը հայտնել է, որ մեկ ամսում օգտագործվել է թռիչքային մոտ 12 ժամ։

Ավելի վաղ ՀՀ-ն դարձել է տարածաշրջանի առաջին երկիրը, որն ունի սանավիացիայի ծառայություն: