1 մայիսի 2019 - 15:55 AMT
Ադրբեջանում մեկնարկել են Թուրքիայի հետ համատեղ «Աթաթուրք» զորավարժությունները

Մայիսի 1-ին Ադրբեջանում մեկնարկել են ադրբեջանա-թուրքական մարտավարական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» զորավարժությունները: Մարտավարական զորավարժությունները կավարտվեն մայիսի 3-ին:

Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: Կանցկացվի մարտական հրաձգություն, հայտնում է Interfax.az-ը:

Զորավարժությունների հիմնական նպատակն է Ադրբեջանի և Թուրքիայի ստորաբաժանումների փոխգործակցության համակարգումը, անձնակազմի մարտական պատրաստկանության բարձրացումը:

Ինչպես հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զորավարժություններին մասնակցում են անձնակազմերը, զրահատեխնիկան, հրետանին և ականանետները, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները և երկու երկրների զենիթահրթիռային ստորաբաժանումները: