«Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հեղինակ Ջորջ Մարտինը հայտարարել է, որ HBO հեռուստաալիքը 3 տարբեր սփին-օֆֆ է պատրաստում «Գահերի խաղի» թեմայով:
«Մենք HBO-ում «Գահերի խաղի» 5 տարբեր շոու-հետնորդ (ինձ դուր չի գալիս «սփին-օֆֆ» եզրույթը) ունենք մշակման ընթացքում, որից 3-ը լավ առաջ են գնում»,-ասել է Մարտինը, հայտնում է «Վզգլյադը»:
Ըստ նրա, սփին-օֆներից մեկը նկարահանվելու է արդեն 2019-ին, մյուս 2-ը դեռ սցենարի մակարդակում են, սակայն «մոտենում են»: Մարտինը հրաժարվել է բացահայտել, թե ինչի մասին են այս շոուները:
«Սակայն, հնարավոր է, ոմանց չի խանգարի վերցնել «Հուր և արյան» նմուշն ու սեփական տեսություններն առաջարկել»,-գրել է նա:
«Հուր և արյուն» գիրքը «Սառույցի և կրակի երգի» սագայի փրիքվելն է: Այնտեղ շարադրվում են «Սառույցի և կրակի երգին» նախորդող իրադարձությունները, դա Թարգարիենի արքայատոհմի պատմությունն է, գրված գիտնական մեյսթերի անունից, որն ապրել է Էյրիս Խենթի ժամանակներում: