10 մայիսի 2019 - 10:46 AMT
Իսպանական Սորիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Սորիա քաղաքի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Իսպանիայում ՀՀ դեսպանատունը:

Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունել են «Արարատ» հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը ընթերցել է քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիյա և Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին հետևել իրենց օրինակին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին: