10 մայիսի 2019 - 11:09 AMT
Բալասանյան․ Եթե Արցախի 2 նախագահը դիմել էին Քոչարյանին ազատելու հարցով, պետք է հարգեին

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Արցախի 2 նախագահը դիմել էին Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու հարցով, պետք է հարգեին։

«Պետք է հարգեին այդ դիմումը, և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին։ Ճիշտ չեն արել, ըստ իս», - Para TV—ի փոխանցմամբ, ասել է Վիտալի Բալասանյանը։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: