10 մայիսի 2019 - 11:39 AMT
Տոնոյան. ՀՀ ՊՆ-ն ձգտում է ոչ թե Ադրբեջանի հետ սպառազինության բալանսի, այլ՝ առավելության

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ձգտում է ոչ թե Ադրբեջանի հետ սպառազինությունների բալանսի, այլ՝ առավելության: Այդ մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախարարն այդպես է արձագանքել լրագրողի այն հարցին, թե կարելի է արդյոք ասել, որ Ադրբեջանի հետ սպառազինությունների բալանսը վերականգնված է, հայտնում է Aysor.am-ը:

«Ես կարող եմ ասել, որ պաշտպանության նախարարությունը բալանսի չի ձգտում։ Պաշտպանության նախարարությունը ձգտում է առավելության», ասել է նախարարը։

Հայաստանը մտադիր է 12 ՍՈւ-30ՍՄ կործանիչ գնել Ռուսաստանից: Ինքնաթիռների առաջին խմբաքանակը՝ 4 ինքնաթիռ, Հայաստանը ցանկանում է ստանալ արդեն 2019-ին: