11 մայիսի 2019 - 16:24 AMT
2019-ին Գեղարքունիքիում 66 կմ ճանապարհի կառուցմանը 8.5 մլրդ դրամ կհատկացվի

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում հայտարարել է, որ 2019 թվականին մարզում կկառուցվի կամ կհիմնանորոգվի 66 կմ ճանապարհ։

Ճանապարհաշինական աշխատանքներին կհատկացվի 6 մլրդ դրամ, ևս 2.5 մլրդ դրամի աշխատանքներ կկատարվեն սուբվենցիոն ծրագրերի միջոցով։ Զբոսաշրջության զարգացման նպատակով կառուցվելու են Մաքենիսի, Արծվանիստի վանական համալիրներ տանող ճանապարհները։

Մարզպետը հայտնել է նաև, ընթացիկ տարում կկառուցվի մոտ 22 ոռոգման ցանց, ինչպես նաև խմելու ջրի ցանցեր։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման մեկ տարին ամփոփող ասուլիսում հայտարարել է, որ 2018-ին 60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինարարության պլանը: Նորոգվել է 200 կմ ճանապարհ, 11 տրանսպորտային օբյեկտ: Կենսական նշանակության բարելավման ծրագրերի շրջանակում 2018-ին վերականգնվել է 62.3 կմ ճանապարհ, որը ներառում է Շիրակի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի 21 համայնք՝ մոտ 23,000 բնակչությամբ:

2019-ին նախատեսվում է նորոգել մոտ 300 կմ ճանապարհ, 12 տրանսպորտային օբյեկտ: Նախատեսվում է հիմնանորոգել մոտ 58 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհ: