13 մայիսի 2019 - 12:45 AMT
Հոգեբուժության ֆինանսավորումը կավելանա

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսի ընթացքում հայտնել է, որ 2020 թվականի պետական բյուջեով հոգեբուժությանը հատկացվող ֆինանսավորման ավելացում է նախատեսվում:

Թորոսյանն ասել է, որ 2018 թվականից ի վեր նախարարությունը հավելյալ միջոցներ է հատկացրել հոգեկան առողջության կենտրոնների համար, որոնց միջոցով հնարավոր է դարձել հաստատությունների սանիտարահիգիենիկ պայմանները որոշակիորեն բարելավել:

«Մենք միանում ենք «Չկա առողջություն առանց հոգեկան առողջության» աշխարհում ընդունված կոչին և գնում ենք դեպի համայնքային հոգեկան առողջության զարգացմանը` հայեցակարգային առումով հնարավորություն տալով հիվանդին բուժում ստանալ իր համայնքում` ոչ մեկուսացված»,- ասել է նա: