14 մայիսի 2019 - 11:06 AMT
ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակը Բուլղարիայում միջազգային զորավարժության կմասնակցի

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի 15 զինծառայող մայիսի 13-16-ը կմասնակցի Բուլղարիայի Հանրապետությունում անցկացվող «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը: Այս զորավարժությանը կմասնակցեն նաև ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի (նահանգ՝Թենես), Ռումինիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը նախորդ տարի անվանական հրավիրված լինելով Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում անցկացվող ռազմական ոստիկանության պետերի ամենամյա համաժողովին, ձեռք էր բերել հետագա համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ: Այդ պայմանավորվածություններից էր նաև ՀՀ ՊՆ ռազամական ոստիկանության խաղաղապահ դասակի մասնակցությունը «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը, ասվում է ՀՀ ՊՆ ռազամական ոստիկանության հաղորդագրության մեջ: