15 մայիսի 2019 - 17:48 AMT
ԱՄՆ դեսպան. ՀՀ-ում ժողովրդավարությունն առավել քան երբևէ ամուր է

ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Լին Թրեյսին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ժողովրդավարությունը հիմա առավել քան երբևէ ամուր է Հայաստանում:

«Ի՞նչն է փոխվել. փոխվել է հենց Հայաստանը: Կարիք չկա նշել, որ ժողովրդավարությունը հիմա առավել քան երբևէ ամուր է Հայաստանում: Անցած գարնան զարգացումներն էլ մեզ ցույց տվեցին, որ փոփոխությունները սկսվում և առաջ են մղվում երկրի քաղաքացիների կողմից», - ասել է դեսպանը:

Նա նշել է, որ ինքնիշխան, ժողովրդավար պետության կայացմանն աջակցելը բխում է ԱՄՆ շահերից և հավելել է, որ այն պահից սկսած, երբ ԱՄՆ և ՀՀ միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ԱՄՆ-ն աջակցել է Երկրում ժողովրդավարական գործընթացներին:

Ընթերցեք նաև «ԱՄՆ դեսպան. ԼՂ կարգավորման հարցում դրական ազդակներ կան»: