20 մայիսի 2019 - 18:24 AMT
Քոչարյանի գործով դատավորին մեղադրող կողմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի

Մեղադրող դատախազները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգրոյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն կներկայացնեն, հայտնել է «Հայկական ժամանակը»:

Ավելի վաղ մեղադրող դատախազները հայտնել էին, որ Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի որոշումը բողոքարկվելու է, բողոքը պատրաստվում է:

Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվել է Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորության հիմքով: