22 մայիսի 2019 - 15:46 AMT
Իտալիայում կողաշրջված ավտոբուսում նաև ՀՀ-ից զբոսաշրջիկներ կային. Վթարից 1 զոհ կա

Իտալիայում կողաշրջվել է զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը: Ավտոբուսում մոտ 60 զբոսաշրջիկ է եղել, այդ թվում Հայաստանից:Դեպքը տեղի է ունեցել Սիենա քաղաքից ոչ հեռու:

Եղել են զբոսաշրջիկներ նաև ՌԴ-ից, Վրաստանից և Ղազախստանից:

Վթարի հետևանքով կա 1 զոհ: Ընդհանուր առմամբ 19 մարդ է տուժել, որից 4 վիճակը գնահատվում է ծանր, հայտնում է «Վեստի.ռու»-ն»:

Ավոտբուսի կողաշրջման պատճառը դեռ հայտնի չէ: Չի բացառվում, որ վարորդը քնել է ղեկի մոտ կամ չի կարողացել կառավարել ավտոբուսն անձրևից հետո թաց ճանապարհին:

Առջևի նստարանին գտնվող կինը, հավանաբար՝ զբոսավարը, պատուհանից դուրս է ընկել, նրա վրա է շրջվել ավտոբուսը: Նրա մարմինը փրկարարները հայտնաբերել են միայն ավտոբուսը բարձրացնելուց հետո:

Զբոսաշրջիկների մի մասը կարողացել է ինքնուրույն դուրս գալ ավտոբուսից, մյուսներն արգելափակված են մնացել: