29 մայիսի 2019 - 09:45 AMT
Բաքվում ոստիկանը կանգնեցրել է Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուներին

Բաքվի ոստիկանությունը կանգնեցրել է Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկը կրող երկրպագուներին։

SNTV-ն թվիթերյան իր միկրոբլոգում տեսանյութ է տարածել, որում երևում է՝ ինչպես է ադրբեջանցի ոստիկանը կանգնեցնում Բաքվում զբոսնող «Արսենալի» երկրպագուներիին, որոնք Մխիթարյանի մարզաշապիկով են, և քիչ անց թույլատրում է նրանց հեռանալ։

Մայիսի 29-ին Բաքվում կկայանա Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպումը։

Ավելի վաղ «Արսենալը» պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: Ակումբի երկրպագուները Change.org հարթակում ստորագրահավաք էին կազմակերպել, որով պահանջում էին բոյկոտել եզրափակիչը: