29 մայիսի 2019 - 12:20 AMT
Մակունց․ Վեթինգի նախագիծը գրեթե պատրաստ է

Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ ՀՀ դատավորներին վեթինգի ենթարկելու մասին նախագիծը գրեթե պատրաստ է և շուտով կներկայացվի հանրային քննարկման։

«Նախագիծը մշակելու գործընթացը սկսվել է ամիսներ առաջ և այս պահին այն գտնվում է մշակման վերջնականացման փուլում և այդ իսկ պատճառով դիմում եմ «Լուսավոր Հայաստանի» ու «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերներին մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով ներկայացնել առաջարկություններ ու մտահոգություններ», - դ հայտարարել է Մակունցը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է անցումային արդարադատության և դատավորներին վեթինգի ներկայացնելու մասին օրինագծերի անհրաժեշտության մասին։