30 մայիսի 2019 - 15:59 AMT
«Հերթական ապատեղեկատվությունը». ՊԲ-ն՝ ադրբեջանցի զինվոր սպանելու մասին

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը PanARMENIAN.Net - ի հետ զրույցում մեկնաբանեց «հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինվորի սպանվելու» մասին լուրերը:

«Սա հերթական ապատեղեկատվությունն է», - ասաց Հասրաթյանը՝ հավելելով, որ քիչ անց Արցախի ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն կտարածի:

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում պնդել էր, թե զինծառայող է սպանվել հայ դիպուկահարի կրակոցից Աղդամի շրջանի ուղղությամբ: