Հունիսի 1-ին Արցախում մեկնարկում է ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) ֆուտբոլի Եվրոպայի երրորդ առաջնությունը:
Առաջնությունը կանցկացվի 4 քաղաքում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտակերտում և Մարտունիում, և կտևի մինչև հունիսի 9-ը:
Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ մասնակից թիմերին պաշտոնապես դիմավորելու են Տատիկն ու Պապիկը, թոռնիկն ու ֆուտբոլով ոգևորված արցախցիները։
Մայիսի 30-ին արցախցիների հյուրասիրությունն արդեն վայելել են Աբխազիայի և Հարավային Օսիայի մարզիկները։ Մայիսի 31-ին Արցախում կլինեն Արևմտյան Հայաստանի, Սեկեյի մարզի և Սապմիի թիմերը։ Հունիսի 1-ին Արցախը կողջունի Չամերիայի և Պադանիայի թիմերին։
Միջոցառման առաջին օրն ամբողջությամբ նվիրված է բացման հանդիսավոր արարողությանը, ուստի առաջին խաղը տեղի կունանա հունիսի 2-ին։