31 մայիսի 2019 - 16:29 AMT
Սիմոնյան. Օրենքով հնարավոր կլինի արգելել ամուսնուն խաղասրահ մտնել

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ համատեղ մշակած «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախագծով Երևանում արգելվելու է այդ բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը, ինչը բողոքի ակցիայի պատճառ էր դարձել:

Սիմոնյանը նշել է, որ անմիջականորեն, խաղասրահի միջոցով տոտալիզատոր և ավտոմատացված սարքավորումներով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Վայոց ձորի Ջերմուկ և Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում:

«Օրինագծով հնարավորություն է տրվում, ամուսնուն դատական կարգով արգելել մուտք գործել խաղասրահ, սահմանվում է տարիքային շեմ՝ 21 տարեկան», - ասել է Սիմոնյանը:

Նա հայտնել է, որ կառավարությունն աննշան է գնահատել պետական բյուջեի կորուստներն օրենքի ընդունման դեպքում: