31 մայիսի 2019 - 18:13 AMT
Չեխիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը

Չեխիան ավարտել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վավերացման գործընթացը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ վկայակոչելով Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը:

Ավելի վաղ ԵՄ երկրներից Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: