4 հունիսի 2019 - 15:10 AMT
Խաչանովը՝ «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակչում և աշխարահի լավագույն թենիսիստների 10-յակում

ՌԴ-ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության ՝ «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում Խաչանովը հաղթել է արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյին 7:5, 6:3, 3:6, 6:3 հաշվով:

Հաղթանակի շնորհիվ Կարեն Խաչանովը կընդգրկվի աշխարհի լավագույն թենիսիստների 10-յակում, հայտնում է championat.com-ը:

Խուան Մարտին Դել Պոտրոն աշխարհի 9-րդ ռակետն է:

«Սա այն է, հանուն ինչի ես աշխատում եմ՝ այս պահերով ապրելու համար: Երբ հաղթում ես այսպիսի խաղում, ուղղակի երջանիկ ես: Երջանիկ ես բոլոր գործադրված ջանքերի, կայացած հանդիպումների համար: Դու ուղղակի շնորհակալ ես թիմին և ընտանիքիդ»,-ասել է Խաչանովն իր հաղթանակի մասին:

«Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակչում Խաչանովը խաղալու է ավստրիացի Դոմինիկ Թիմի հետ:

Սա Խաչանովի առաջին մասնակցությունն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարին քառորդ եզրափակչում: