ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ նախքան Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ ֆեյսբուքյան հրապարակումը, իր մերձավորի և ոստիկանների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որի հիման վրա Երևան քաղաքի վարչությունում արդեն իսկ նշանակվել էր ծառայողական քննություն։
Այնուհետև Դավիթ Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ,որը նրան առաջարկել է հաղորդում տալ ոստիկանություն, ինչի հիման վրա էլ, ոստիկանության պետի հանձնարարությամբ հիշյալ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել էր, որ իր մերձավորներից մեկը, որը վարձակալած տարածքում գործունեություն է ծավալում, ուշ երեկոյան այդ տարածքի դուռը կողպելիս է եղել, երբ նրան են մոտեցել են 2 հարբած անձ, հարցրել ոն, թե ինչ է անում, ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, ապա հարվածելով ու քաշքշելով նստեցրել են մեքենան և տարել ոստիկանության բաժին: