19 սեպտեմբերի 2008 - 16:12 AMT
Տիգրան Թորոսյանը պաշտոնական դիմում է ներկայացրել ՀՀ խորհրդարանի խոսնակի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը պաշտոնապես հրաժարական է ներկայացրել: Տ.Թորոսյանը գրավոր դիմումը փոխանցել է փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանին: Սեպտեմբերի 19-ին խորհրդարանի արտահերթ նստաշրջանի ժամանակ Տիգրան Թորոսյանը հաստատել է ավելի վաղ արված հայտարարությունն իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերից դուրս գալու մասին:

Նշենք, որ սեպտեմբերի 16-ին ՀՀ Հանրապետական կուսակցության խորհուրդը ՀՀ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրեց նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: