14 հունիսի 2019 - 17:33 AMT
Քոչարյանը՝ դատավորին. Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դիմելով իր գործով նիստը նախագահող՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, հորդորել է նրան հրաժարվել գործից՝ ինքնաբացարկ հայտնելով:

«Եվս մեկ անգամ հորդորում եմ Ձեզ, Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս, և այս գործը սարքելու համար, կարելու համար մարդիկ ապագայում օրենքով շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու», - ասել է Քոչարյանը, գրում է «Հայկական ժամանակը»:

Նրա պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել:

Ավելի վաղ Քոչարյանի կալանքը փոխելու դեմ մեղադրող կողմի բողոքը քննող ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ չի հայտնել: