17 հունիսի 2019 - 13:14 AMT
Ստավրոպոլում 4 հայ է տուժել ՃՏՊ-ից

Հունիսի 17-ին, ժամը 08:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է 6 ավտոմեքենա, որոնց թվում հայկական պետհամարանիշով Honda մակնիշի ավտոմեքենա:

Պատահարի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, որոնցից 4-ը՝ հայ: Տուժածները տեղափոխվել են Նեվիննոմիսկի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները, ըստ նախնական տվյալների, նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

6 ավտոմեքենայում 32 մարդ է եղել: «Ենթադրաբար, ՃՏՊ պատճառ է դարձել արագության գերազանցությունը և անբավարար տարածությունը տրանսպորտային միջոցների միջև: Պարզվում են պատահարի հանգամանքները, ինչպես նաև վարորդների մեղավորության աստիճանը»,-ասվում է ՌԴ ճանապարհային ոստիկանության վարչության հաղորդագրության մեջ: