18 հունիսի 2019 - 17:01 AMT
Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է պաշտոնից

Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից և կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տնօրինության համար հիմք է ծառայել Վազգեն Սրբազանի դիմումը:

Մեկ այլ տնօրինությամբ վարդապետ Կիրակոս Դավթյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից, նշանակվել է Վիրահայոց թեմում` որպես առաջնորդական տեղապահ, հայտնում է Մայր աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգը: