18 հունիսի 2019 - 17:27 AMT
Հասանով. Ադրբեջանին թույլ չի տալիս պատերազմ սկսել միջազգային իրավիճակը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ «միջազգային իրավիճակը իրենց թույլ չի տալիս պատերազմ սկսել», հայտնել է Minval.az-ը:

Հասանովը նշել է, որ «ադրբեջանցի ժողովուրդը սպասում է սեփական զինված ուժերի հաղթանակին, սակայն զինվորականները չեն պատերազմ սկսողը, նրանք ընդամենը հրաման կատարող են»:

«Պաշտպանության նախարարի գլխավոր խնդիրն է Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով բանակը նախապատրաստել պատերազմի», - ասել է Հասանովը:

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Վաշինգթոնում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: