ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպմանն առաջարկել է դադարեցնել եկեղեցիներում սգո արարողությունները, հայտնել է ԱԺ լրատվական ծառայությունը:
Առաջարկը հավանության է արժանացել կաթողիկոսի կողմից: Նա ընդգծել է խնդրի առկայությունը` նշելով, որ հետևողական կլինի դրա լուծման հարցում:
Հանդիպմանը ներկա է եղել նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը: Դրա ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հասարակությանը հուզող մի շարք խնդիրների:
Հոգեհանգստի արարողություններ անցակցում են Հայ առաքելական եկեղեցու ենթակայության տակ գործող մի շարք եկեղեցիներում: