18 հունիսի 2019 - 17:49 AMT
Պատրուշևը հանդիպել է Արմեն Գրիգորյանի և ադրբեջանցի պաշտոնյայի հետ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Ուֆայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն Ուֆայում մասնակցում է «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասերորդ հանդիպմանը»:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն Ուֆայում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ մի շարք երկրների գործընկերների հետ:

Նիկոլայ Պատրուշևը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի հետ, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Նիկոլայ Պատրուշևը հանդիպել է նաև Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ, որի հետ քննարկել է գործակցությունը ՀԱՊԿ շրջանակում: