24 հունիսի 2019 - 16:42 AMT
Միքայել Արզումանյանը` ՊԲ փոխհրամանատար

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիրը, հայտնում է ԱՐցախի նախագահի մամուլի ծառայությունը:

2018-ի հուլիսին գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել էր գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից իր դիմումի համաձայն։ Միքայել Արզումանյանը ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել հունիսի 27-ին:

Ավելի վաղ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել էր վարչապետի մոտ քաղաքական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ բացատրություններ տալու համար, քանի որ տեղեկություններ էին տարածվել, որ նա մասնակցում է Արցախում քաղաքական որոշ զարգացումների: