25 հունիսի 2019 - 10:28 AMT
Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն արդեն վերադառնում են

Ռուսաստանից Հայաստան մեկնող ավտոբուսում արգելված բեռ հայտնաբերելու պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող մոտ 50 ՀՀ քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով տեղափոխվում են Հայաստան։ Այd մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունy։

Ավտոբուսն ճանապարհին է և այժմ գտնվում է Թբիլիսիում։

Ավելի վաղ դեսպանության դիվանագետները սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով էին ապահովել Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին։

Հունիսի 24-ի առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել էր հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։