Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ավագանու հունիսի 26-ի նիստում առաջարկել է մայրաքաղաքում երթևեկության արագությունը 60 կմ/ժամից դարձնել 50 կմ/ժամ:
Քաղաքապետն ասել է, որ Երևանում բավականին վտանգավոր է հետիոտնի և վարորդի համար:
«Այս առաջարկը պետք է քննարկել»,- ասել է Մարությանը՝ նշելով, որ քննարկումներին պետք է միանան նաև Ճանապարհային ոստիկանությունն ու այլ գերատեսչություններ:
Մարությանը հավելել է, որ այս արագությունն ընդունված է եվրոպական բազմաթիվ քաղաքներում:
2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 23.3%-ով՝ 343 դեպքից հասնելով 423-ի: Ընթացիկ տարվա ընդամենը 4 ամսում ՃՏՊ-ների զոհ է դարձել 67 մարդ: