ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է «Պետական պաշտպանության մասին» օրենքում Ադրբեջանին ամերիկյան զենք վաճառելու արգելք սահմանել, հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Օրենսդրական նախաձեռնության նպատակն է զսպել Արցախի քաղաքացիական ավիացիան խոցել սպառնացող Ադրբեջանի իշխանություններին:
«Սա Ադրբեջանին համար նախազգուշացում կլինի, որ չի կարող սպառնալ քաղաքացիական օդանավեր ոչնչացնել: Չպետք է թույլ տալ, որ այս երկիրը սպառնա իր հարևաններին: Ադրբեջանական օդուժին որևէ կերպ աջակցելը վերջին բանն է, որ պետք է անի ԱՄՆ-ն», - ընդգծել է կոնգրեսականը:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունը $40 մլն-ով ավելացնելու՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրի բանաձևը:
Կոնգրեսը որոշել է ևս $1.5 մլն հատկացնել Արցախում ականազերծման աշխատանքներին: