2 հուլիսի 2019 - 13:16 AMT
Փաշինյանն ու Լուկաշենկոն ԵՏՄ-ում գործակցության հարցեր են քննարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի և Բելառուսի համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր:

Տվյալ համատեքստում շոշափվել են նաև ԵՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵՏՄ և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է Եվրոպական երկրորդ խաղերը մեծ հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ և ուրախությամբ նշել այդ մրցումներում հայ մարզիկների բարձր արդյունքներով մասնակցելու փաստը:

Վարչապետը նաև շնորհավորել է Բելառուսի ազգային տոնի կապակցությամբ և այդ առիթով լավագույն մաղթանքներ հղել բարեկամ բելառուս ժողովրդին, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: