3 հուլիսի 2019 - 13:24 AMT
Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ին կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`հուլիսի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-8-ը` կեսօրից հետո և գիշերը, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ի ցերեկը, 4-ին աստիճանաբար կբարձրանա 3-4, 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով։

Երևանում՝ հուլիսի 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 6-8-ը` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երևանում ցերեկային ժամերին հուլիսի 3-5-ը կգրանցվի +32-+35 աստիճան, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: