Երևանաբնակ 83 ընտանիք քաղաքապետ Հայկ Մարությանից ստացել է նոր բնակարանների բանալիներ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում է հայտնել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում ապրող բնակիչները տեղափոխվում են Աջափնյակ։
«Եվս 59 ընտանիքի հանձնվեցին Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումները: Բոլոր այս ընտանիքները ավագանու որոշմամբ բնակարաններն ստացել են անհատույց՝ սեփականության իրավունքով»,-ասվում է գրառման մեջ: