8 հուլիսի 2019 - 18:07 AMT
Չեխիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը

Չեխիայի Հանրապետությունն ավարտել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագրի վավերացումը: Այդ մասին Twitter-ում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Չեխիան ամբողջությամբ ավարտել է Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագրի վավերացման գործընթացը և իրազեկել է այդ մասին Եվրոպական խորհրդին»,-ասվում է Նաղդալյանի գրառման մեջ:

Համաձայնագիրը մինչև այս վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովակիան, Կիպրոսը: Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանը: