9 հուլիսի 2019 - 11:21 AMT
Ընձառյուծի որսի համար տուգանքն առաջարկվում է 100 մլն դրամ դարձնել

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն Ազգային ժողովին է ներկայացրել նախագծերի փաթեթ, որոնցով խստացվում են պատիժներն ապօրինի անտառահատումների, Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի և այլ դեպքերում։

Մասնավորապես, այդ կարգավորումներից մեկով կովկասյան ընձառյուծի որսի համար տուգանքը, որ հիմա 3 մլն դրամ է, կդառնա 100 մլն դրամ, հայտնում է Shantnews.am-ը։

Կառավարությունը կովկասյան ընձառյուծի պահպանության պետական ծրագիր է մշակել:Գործադիրը նաև որոշում է ընդունելու 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին, իրականացվելու են մի շարք միջոցառումներ՝ վեհաժողովներ, ֆիլմերի նկարահանում, ցուցահանդեսների կազմակերպում, հանրային իրազեկում և այլն:

2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդներն, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանել ենն կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չէր արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։