Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով տուժած վերջին երեխան տեղափոխվել է Երևան։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Նա արդեն հետազոտվում է, գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ։ Վիճակը դեռ մնում է ծայրահեղ ծանր»,-ասվում է գրառման մեջ։
Հուլիսի 7-ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել էր պատնեշին ու բռնկվել: 3 հոգի՝ վարորդն ու անչափահաս երեխաներ, զոհվել էին։ Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, 8 հոգի տեղափոխող մեքենան 5 հոգու համար էր նախատեսված։ Վարորդը քնել էր ղեկին։