17 հուլիսի 2019 - 13:53 AMT
«Գահերի խաղը» ռեկորդ է սահմանել «Էմմիին» հավակնությունների թվով

«Գահերի խաղը» սերիալը ռեկորդ է սահմանել «Էմմի» մրցանակին հավակնությունների թվով: Այդ մասին հայտնում է հեռուստատեսային գիտությունների և արվեստի ակադեմիան:

Շոուն ընդգրկվել է 32 անվանակարգում, այդ թվում «Լավագույն դրամա» և դերասանական 10 անվանակարգում: Նախորդ ռեկորդը 25 տարի պատկանել է «Նյու Յորքի ոստիկանությունը» սերիալին, որը 1994-ին 27 անվանակարգում է ներկայացված եղել, գրում է Lenta.ru-ն:

«Գահերի խաղը», մասնավորապես, կպայքարի հաղթանակի համար «Լավագույն դրամա», «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն կոստյումներ», «Լավագույն օպերատորական աշխատանք, «Դերասանների լավագույն ընտրություն»: Քիտ Հարինգթոնն ու Էմիլիա Քլարկը հավակնում են «Լավագույն առաջատար դերասաններ» կոչմանը, իսկ Նիկոլայ Կոստեր Վալդաուն, Փիթեր Դինքլեյջը, Ալֆի Ալենը, Լինա Հիդին, Մեյսի Ուիլյամսը, Սոֆի Թերները և Գվենդոլին Քրիստին՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» կոչմանը:

Սերիալի հեղինակներ Դևիդ Բենիոֆն ու Դեն Վայսը հավակնում են հաղթանակի «Լավագույն ռեժիսորներ» և «Լավագույն սցենարիստներ» անվանակարգերում: Հաղթողները հայտնի կդառնան սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում:

«Գահերի խաղն» արդեն 4-րդ տարին անընդմեջ առաջատարն է «Էմմիի» անվանակարգերում ներկայցվածությամբ: 2014-ին սերիալը ներկայացված էր 19 անվանակարգում, 2015-ին՝ 24, 2016-ին՝ 23, իսկ 2018-ին՝ 22:

Մայիսին «Գահերի խաղի« եզրափակիչ սերիան դիտվել է ավելի քան 19,3 մլն անգամ: Դա դիտումների ռեկորդային քանակ է HBO-ի համար: