30 սեպտեմբերի 2008 - 17:11 AMT
Կարս-Ախալքալաք-Բաքու ե/գ ոչ նպատակահարմար լինելու մասին տեղեկատվությունը հերյուրանքի է նման
Կարս-Ախալքալաք-Բաքու ե/գ ոչ նպատակահարմար լինելու մասին տեղեկատվությունը հեռու է իրականությունից եւ ավելի շուտ Բաքվի հերյուրանքի է նման: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Janes կենտրոնի վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, Թուրքիան Հայաստանը նախագծի մեջ ընդգրկելու համար պարզապես առաջարկել է կառուցել երկրորդ` Կարս-Գյումրի ճյուղը : ,- նշել է Գիրագոսյանը:

Մի շարք ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Բաքվում սեպտեմբերի 16-ին նախագծի իրականացման կողմնորոշիչ խորհրդի նիստի ժամանակ թուրքական կողմը կասկած է հայտնել նախագծի իրականացման նպատակահարմարության վերաբերյալ` կապված 2008թ. օգոստոսին տարածաշրջանում կատարված վերջին իրադարձությունների հետ:

Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղային նախագիծն ընդգրկում է 98կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք ե/գ կառուցումը, որից 68կմ բաժին է ընկնում թուրքական, 30կմ` վրացական տարածքին: Անհրաժեշտ է նաեւ Ախալքալաք-Թբիլիսի հատվածի վերակառուցումը: Նախագծի նախնական արժողությունը` $422 մլն., որից $202 մլն. բաժին է ընկնում վրացական, $220 մլն.` թուրքական հատվածի կառուցմանը: Ադրբեջանական կառավարությունը վրացական կողմին $200 մլն. վարկ է տրամադրել 20 տարվա մարման ժամկետով: