18 հուլիսի 2019 - 13:21 AMT
54.5 մլն դրամ՝ ՀԵՀ-ի լուծարմանը

ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 54.5 մլն դրամ կհատկացվի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարման և այլ ծախսերն ապահովելու նպատակով։

Հիմնադրամը լուծարվելու է սեպտեմբերի 1-ին։

Համաձայն լուծարման նախահաշվի՝ այդ գումարը հատկացվելու է 40 աշխատակցի 6 ամսվա աշխատավարձերի վճարմանը, արձակման նպաստներին, կուտակված գույքահարկի վճարմանը, վարձավճարների, կոմունալ մուծումների և պահպանման այլ ծախսերի։

ՀՀ կառավարության 2001-ի հունիսի 11-ի որոշմամբ ստեղծվել է «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնը», որը 2010-ի հունիսի 9-ին վերանվանել է Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամ: