Ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Գասպարյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որում մեղադրել է Հայ Առաքելական եկեղեցուն ասորական եկեղեցի զավթելու մեջ:
Նա նշել է, որ ավելի վաղ դիմել են կաթողիկոսին և վարչապետին, սակայն արձագանք չի եղել:
Գապարյանը հայտնել է, որ Միքայել քահանա Նուրիջանյանն իր տիկնոջ հետ, որը հանդիսանում է Դիմիտրով գյուղի դպրոցի տնօրեն), ասորական եկեղեցում «այրել են ասորական սրբապատկերները, խաչը, իսկ մյուս խաչը մի անկյունում էր գցած»:
«Նա փորձ է կատարում ոչնչացնել այդ եկեղեցու՝ ասորական ժողովրդին պատկանելիության հետքերը, սակայն դա հնարավոր չէ, քանի որ գոյություն ունեն նաև պատմական փաստաթղթեր։ Այժմ պատկերացրեք, թե հայ ժողովուրդը՝ ի դեմս տեր Միքայել քահանա Նուրիջանյանի և իր տիկնոջ, որ ազգին են նմանվում, իսկ Հայաստանի իշխանությունը և Հայ Առաքելական Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այդ կապակցությամբ լռում է», - գրել է Գասպարյանը:
Ասորական համայնքի ներկայացուցիչն ասել է նաև, որ քանի որ պատասխան չեն ստացել, հուլիսի 22-ին դիմելու են Ռուսաստանի, ԱՄՆ-ի դեսպանատներ և ասորական բոլոր միջազգային կազմակերպություներին այն հայտարարությամբ, որ Հայաստանում, «բավական չէ զավթում են ասորական եկեղեցիները, նաև ոչնչացնում են ասորական ժողովրդին պատկանելիության հետքերը»:
PanARMENIAN.Net - ին դեռևս չի հաջոցվել կապ հաստատել Մայր Աթոռի հետ՝ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար: