20 հուլիսի 2019 - 15:39 AMT
Վարչապետ․ ՀՀ-ում պետք է գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը նվազի, արդյունաբերությունում՝ աճի

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հողային ոլորտում բարեփոխումները։

«Մեր աշխատուժի 30%-ը զբաղված է գյուղատնտեսությամբ և մեր ՀՆԱ-ի 14%-ը գյուղատնտեսական արտադրանք է։ Սա մեր երկրի դասը կանխորոշող երևույթ է։ ՀՀ-ում պետք է գյուղատնտեսության մեջ զբաղվածների թիվը շարունակաբար նվազի և համապատասխանաբար ավելանա արյունաբերության ոլորտի շխատուժի թիվը։ Սա մեզ թույլ կտա լուծել աշխատանքի արտադրողականության խնդիրը», - նշել է վարչապետը։

Նա հայտնել է, որ ՀՀ-ում մեկ ժամում ստեղծվում է ընդամենը $5․9 արդյունք, մինչդեռ զարգացած երկրներում այս ցուցանիշը մի քանի տասնյակ անգամ ավելի է։

Ավելի վաղ Գյումրիում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովը։