24 հուլիսի 2019 - 14:54 AMT
2020-ին Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհ կկառուցվի

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ կառավարությունը ծրագրում է 2020 թվականին մինչև 150 կիլոմետր ճանապարհ կառուցել՝ Արցախի Հանրապետությունը ՀՀ-ին կապող:

Նա հայտնել է, որ արդեն համապատասխան որոշումը կայացվել է:

«Հարավային ուղղությամբ ճանապարհ՝ Կապանից մինչև Հադրութ ճանապարհն է քննարկվում, և ես հուսով եմ, որ մինչև տարվա վերջ մենք կամփոփենք այս քննարկումները և արդեն կունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք կառուցելու այդ ճանապարհը», - ասել է Գրիգորյանը:

Նա հավելել է, որ նախատեսվում է ճանապարհը կառուցել կարճ ժամանակում՝ 2020 թվականին, կառուցման ֆինանսական միջոցները կան: