24 հուլիսի 2019 - 18:03 AMT
Սասնա ծռերը պատանեկան ճամբար են կազմակերպել

«Սասնա ծռեր» կուսակցությունը պատանեկան 7-օրյա ճամբար է կազմակերպել Եղվարդում. դրան մասնակցել է ավելի քան 40 երեխա:

Կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութը պատմում է, որ երեխաները զինվորական պատրաստության դասաժամեր են ունեցել, որի ժամանակ սովորել են կրակել օդամղիչ զենքից, եղել են ազգային պարերի դասեր և հայոց պատմության դասախոսություններ:

Երեխաներից մեկը պատմում է, որ ճամբարում սովորեցրել են ճիշտ հարձակվել և պաշտպանվել, ինչպես նաև ծանոթացրել են մարտական պատրաստվածության մի շարք հմտություններ:

Նշվում է, որ կուսակցությունը պլանավորում է հաջորդ տարի ճամբարներ կազմակերպել տարիքային տարբեր խմբերի համար հանրապետության տարբեր հատվածներում: