26 հուլիսի 2019 - 16:00 AMT
Մարզահամերգային համալիրի մոտակայքում հեթական հրդեհն է

Հուլիսի 26-ին` ժամը 13:00-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում այրվում է բուսածածկույթ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ավելի վաղ տարածքում ևս մեկ հրդեհ էր բռնկվել: Ոստիկանություն ահազագն էր ստացվել, որ երկու անհայտ անձ դիտավորյալ են հրդեհել տարածքը՝ դիմելով փախուստի:

ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: