26 հուլիսի 2019 - 16:12 AMT
Աշխատանքի համար Տավուշի մարզպետարան է դիմել 170 հոգի, 36-ն արդեն ընդունվել է

Հուլիսի 25-ի դրությամբ, աշխատանք ունենալու ակնկալիքով Տավուշի մարզպետարան է դիմել 170 քաղաքացի, հայտնել է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

138 քաղաքացու դիմում փոխանցվել է Զբաղվածության տարածքային կենտրոն։ 36 քաղաքացի հրաժարվել է իրեն առաջարկած աշխատանքից։ Աշխատանքի ընդունվել է 36 քաղաքացի։

89 քաղաքացի գործատուի հետ հանդիպման և աշխատանքային հարցերի քննարկման փուլում է։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության հուլիսի 18-ի նիստում հայտնել էր, որ Տավուշի մարզում 200 հոգի կարող է աշխատանքի անցնել օրական 8000-15,000 դրամ վարձատրությամբ:

Նախարարը նշել է, որ Իջևանում ապօրինի անտառհատումների պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկվել է անցնել աշխատանքի: