30 հուլիսի 2019 - 11:38 AMT
Նպաստառու ընտանիքներն ավելի շատ ծախսում են ալկոհոլի և ծխախոտի վրա, քան մսի

ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նպաստառու ընտանիքի կողմից սննդամթերքի ծախսերի 19%-ը բաժին է ընկնում հացի սպառմանը, իսկ հաջորդ խոշոր ծախսը ոգելից խմիչքների և ծխախոտի ծախսն է՝ 17%։

«Եվ միայն 11%-ն է ուղղվում մսի և 6%-ը ձկան ձեռքբերմանը։ Արդյունքում նպաստառու ընտանիքների կողմից ոգելից խմիչքների և ծխախոտի վրա տարեկան ծախսվում է մոտ 17 մլրդ դրամ», - հայտնել է Առաքելյանը։

Նա նաև հավելել է, որ նպաստների նոր համակարգում կանխիկ գումարի տրամադրումը հասցվելու է նվազագույնի՝ աջակցության գլխավոր թիրախը դարձնելով աղքատությունը ծնող պատճառների վերացումը։